Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ստեփանակերտում ուրիշ էր

Ստեփանակերտում ուրիշ էր
20.06.2025 | 21:11

Դիրքերից հոգնած, ցեխոտ, իջնում հասնում էինք Ստեփանակերտ ու առաջինը գնում այ հենց էս տեղը` Ազատամարտիկների փողոցի վրայի Տաշիր Պիցցան, ուր մեզ միշտ սպասում էին ու ջերմ սպասարկում: Ստեփանակերտում ուրիշ էր...

Արշակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 155

Մեկնաբանություններ